Ուղեցույց - ազդագիր ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բուկլետ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ուղեցույցը սիմֆոնիկ նվագախմբի 1967-1968թթ.-ի համերգաշրջանի Ա.Խաչատրյանի հեղինակային համերգներինն է: Կոմպոզիտորի ղեկավարությամբ հնչել են Երկրորդ սիմֆոնիան, սյուիտը՝ «Սպարտակ» բալետից և Կոնցերտ-ռապսոդիան Թավջութակի և նվագախմբի համար, մենակատար՝ թավջութակահարուհի Կարինե Գեորգիան: Տեղադրված են կենսագրական տեղեկություններ Ա.Խաչատրյանի և Պ.Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր, թավջութակահարուհի Կարինե Գեորգիանի մասին, ինչպես նաև կատարվող ստեղծագործությունների համառոտ նկարագրությունները: Էջ՝  45 Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Չիկագո Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968թ. 29 փետրվարի, 1 և 2 մարտի Նվիրատու՝  Կ. Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  819 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-310