Ուղեցույց՝ ֆրանսահայ երիտասարդական միության կողմից...
Ուղեցույց՝ ֆրանսահայ երիտասարդական միության կողմից կազմակերպված մշակույթի և արվեստի 6-րդ փառատոնի
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ազդագիր
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ֆրանսահայ երիտասարդական միության (JAF) կողմից կազմակերպված մշակույթի և արվեստի 6-րդ փառատոնի ուղեցույցն է, որը նվիրված է Վիկտոր Հյուգոյի 170 և Ալ.Սպենդիարյանի 100-ամյակներին: Փառատոնի հանձնաժողովի նախագահն էր Ա.Խաչատրյանը: Երկրորդ էջին զետեղված է կոմպոզիտորի ձեռագիր նամակը ֆրանսահայ երիտասարդական միության (JAF) կենտրոնական վարչության նախագահ կոմպոզիտոր Շավարշ Մարտիրոսյանին, որտեղ նա շնորհակալություն է հայտնում իրեն փառատոնի հանձնաժողովի նախագահ նշանակելու համար, ինչպես նաև կա Ա.Խաչատրյանի և այլոց ողջույնի խոսքը՝ ուղղված փառատոնի մասնակիցներին:
Նյութը՝ Թուղթ, տպագիրՆվիրատու՝ Լ. Վաղարշյան (կինոռեժիսոր)Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՓարիզՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 10-12 նոյեմբերի, 1972թ.թերթ՝ 8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1649
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-1224