«Չարենցի ավագ եղբայրը՝ Սերոբ Սողոմոնյանը ավագ որդո...
«Չարենցի ավագ եղբայրը՝ Սերոբ Սողոմոնյանը ավագ որդու Գեւորգի, նրա կնոջ եւ երկու դուստրերի հետ»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Բնօրինակի անվանում՝
Չարենցի ավագ եղբայրը՝ Սերոբ Սողոմոնյանը ավագ որդու Գեւորգի, նրա կնոջ եւ երկու դուստրերի հետ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Լուսանկարում Չարենցի ավագ եղբայր Սերոբն է՝ որդու, նրա կնոջ եւ երկու դուստրերի հետ: Երկաթգծի կայարանում են, երկու գնացքների միջեւ: Սերոբը գլխաբաց է, ալեհեր մազերով, վերարկուով: Որդին լայնեզր գլխարկով է, սպիտակ վերնաշապիկով, սեւ վերարկուով: Կինը գլխարկով է, բաց գույնի վերարկուով: Աղջիկներից ավագի ձեռքին պայուսակ է: Կրտսերը գլխարկով է, սեւ վերարկուով:
Լուսանկարված է թանգարանի կողմից 1967թ. Սողոմոնյանների ընտանեկան արխիվից:
Սերոբը ուսումնառությունն սկսել է Էրզրումում: Մայկոպում «Կոժկոոպռեմոնտում» /կաշվի վերանորոգման կոոպերատիվ/ շուրջ 30 տարի աշխատել է որպես հաշվապահ:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
487 29
Հիմնական հաշվառանիշ՝
լ ՀՖ 352