Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Պարույր Սևակի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Միջին չափսերի ստվարածավալ գիրք է մուգ գույնի կազմով:Կազմը խունացած է, վերջինիս վերևի մասում Չ. Դարվինի բարիելեֆիկ դիմանկարն է:Ներսի կազմաթերթին թանաքով երկու անգամ, հաջորդաբար սյունակով գրված են Պարույր Ղազարյանի, Չ. Դարվինի անվան և ազգանվան սկզբնատառերը:Առաջնաթերթին նախորդող էջին ընծայագիր կա, որով գիրքը նվիրվում է Պարույրին:Ընծայագրման թիվն է՝ 10/Ix 39թ. «Նվեր իմ անկեղծ բարեկամի որդուն Պարույրին հիշելու և չմոռանալու մեզ»:Պոկված է գրքի ճարմանդային մասը:Շատ էջերի կարելի է հանդիպել Պ. Սևակի ընդգծումներին:
Հեղինակ՝ Չարլզ ԴարվինԷջ՝ 765Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1936թ.Չափս՝ 14.5*23Նվիրատու՝ Թանգարանին հանձնել է Արմեն Ղազարյանը, ակտ N 2Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊՍՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
91