Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Ս.Ստեփանոս եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  1/ Թղթի դիմերես –հատակագիծ ` Ս.Ստեփանոս եկեղեցու. գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Թղթի վերևում կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N270), սև մատիտով `հուշարձանի անվանումը և գտնվելու վայրը, ձախ կողմում` սև մատիտով մակագրություն` «գծված է» և ստորագրություն:Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Չափագրությունը կաշվե կազմով (կեղտոտ, մաշված, պատռված, չափսերը` 30սմ x 21սմ) գծագրական ալբոմի 33-րդ թերթն է: 2/ Թղթի դարձերես –լայնական կտրվածք` «Զվարավանք» եկեղեցու. գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի սպիտակ (խունացած) թղթի վրա: Թղթի վերևում կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N271), ձախ կողմում` կապույտ թանաքով չափագրության անվանումը և սև մատիտով մակագրություն` «գծված է» և ստորագրություն: Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Հեղինակ՝  Յու.Յարալով Նյութը՝  թուղթ (գծագրական ալբոմի թուղթ), մատիտ Չափս՝  29,5սմ x 20,5սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք, Մեղրիի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 867 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 144/1-32