Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Այլ
Բնօրինակի անվանում՝
«Հայաստան»
Թանգարան՝ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնՆկարագրություն ՝
Պաննոն ուղղանկյունաձև է, սպիտակ, բամբակյա կոպիտ գործվածքի վրա: Զարդարված է տարբեր չափերի ուղղանկյուններով և քառակուսիներով, որոնց մեծ մասն ունի ատամնաձև եզրեր: Այդ շրջանակների մեջ պատկերված են ազգային հագուստով կանանց, տղամարդկանց, երեխաների կերպարներ՝ ոճավորված թռչնանախշեր և կենդանանախշեր, կենցաղային իրեր և կարպետանախշեր: Պաննոն եզերված է իրար հաջորդող ռոմբաձևերի շարքով, ներքևի մասում կա արձանագրություն. «Արդարության ահեղ արյան, սրի պատյան, սիրո մատյան, միշտ հին ու նոր իմ Հայաստան»: Իսկ դրա տակ՝ եզրում կան խիտ դասավորված աղնձյա օղակներ:
Հեղինակ՝ Սահակյան Սահակ ՀովհաննեսիՆյութը՝ Կտոր, տեմպերաԼայնություն (սմ)՝ 120Բարձրություն (սմ)՝ 150Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1241
Հիմնական հաշվառանիշ՝
1241
Բաժնեհաշվառանիշ՝
1599Բ