Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կրեմագույն կազմին կարմիր եւ սեւ
տպատառեր են:
«Հաղորդումներ» բաժնում
Յու.Փանյանի «Չարենցը եւ Բրյուսովը» գրախոսությունն է: Հեղինակն անդրադառնում է երկու մեծերի բանաստեղծական գրքերի կառուցման հարցին: Չարենցն իր գրքերի հրատարակությունները կազմելիս ղեկավարվում էր նյութի ճիշտ ընտրության սկզբունքով: Նրա «Ընտիր երկեր» եւ «Երկերի ժողովածու» հրատարակությունը որքան էլ որ տարբեր էին բնույթով, կապվում էին յուրաքանչյուրը որպես մի միասնական, ներփակ-ամբողջական գեղարվեստական կառուցվածք դիտելու ընդհանուր ձգտումով:
Չարենցը մոսկովյան երկհատորյակում բանաստեղծություններն ու պոեմները դասավորել է ժամանակագրական կարգով (ներքին): Դա վկայում է իր գործերի կառուցվածքային միասնության նկատմամբ իր գիտակցական վերաբերմունքի մասին:
Անվանաթերթին եւ կազմի ետեւի դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1345 251
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2660