Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Պատմութիւն նահանգին Սիսական:ատոր Ա.
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց. Պատմութիւն նահանգին Սիսական: Հատոր Ա. (Շար հայ պատմագրաց). Ի լոյս ընծայեաց հանդերձ ծանօթութեամբք Կարապետ վարդապետ Շահնազարեանց՝ միաբան Սրբոյ Էջմիածնի: Ի կաթողիկոսութեան ամենայն Հայոց Տեառն եւ Տեառն Մատթէոսի Ա.- Փարիզ, 1859, ի գործատան Կ. Վ. Շահնազարեանց: Գիրքը գեղեցիկ ձևավորված է: Կազմը կոշտ է` մոխրագույն, մոխրամանուշակագույն և կանաչ մարմարաե մակատեսքով մամլաթղթից: Առաջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի ձախ անկյունում, սոսնձված է կազմարարի պիտակը՝ «Переплетно-галантерейная мастерская Меффертъ. Тифлисъ»: Կռնակը լայն է՝ մուգ կանաչ հիմնագույնով ու կարմիր ուռուցիկ ուղղահայաց գծերով սոսնձալաթից: Կռնակի վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված են հեղինակի անունն ու հատորի համարը, իսկ ներքևի մասում՝ «Յ. Թ.» անվանատառերը: Առաջին և երկրորդ տիտղոսաթերթերի ներքևի աջ մասերում, սրանց հաջորդող Գրիգոր Կոստանեանցի պատկերով ճակատանկարի դարձերեսին, էջ 33-ի ներքևի լուսանցքում և վերջին էջ 346-ին հաջորդող «Ազդագրի» էջի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմի անկյունները թեթևակի մաշված են:
Հեղինակ՝ Ստեփանոս ՕրբելյանԷջ՝ 346, 1 թ. դիմանկ.Նյութը՝ թուղթ, մամլաթուղթ, սոսնձալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1859Լայնություն (սմ)՝ 12Երկարություն (սմ)՝ 17,7Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/197-1