Պատուհան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է պատուհան: Այն միափեղկ է, դրսից ունի վանդակաճաղ արված բուսական զարդանախշերով: Պատուհանը գտնվում է կամարակապ քարե շրջանակի մեջ: Կամարի մեջ տարբեր կողմեր ուղղված արևի ճառագայթների նմանվող զարդանախշ է, կենտրոնում կիսատ ծաղիկ: Պատուհանի երկու կողմում քարե սյուներ են, որոնց վրա կա բուսական զարդանախշերով փորագրված մաս, որի վրա հենվում է կամարը: Այսպիսով պատուհանը կրկնակի կամարապատ է: Վերևում երևում է բուսական զարդանախշերով արված քիվը: Պատուհանի ներսում կա թիթեղե վանդակաճաղ, որը ծածկում է պատուհանի ներքևի մասը: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3342/15 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-178