Պարբերաթերթ «Հայություն»-թիվ 5 /40/., «Չարենց եւ Ա...
Պարբերաթերթ «Հայություն»-թիվ 5 /40/., «Չարենց եւ Արմենուհի Տիգրանյան»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
«Կինը հանրահայտ տղամարդկանց կյանքում» խորագրի ներքո հոդվածում հեղինակն անդրադարձել է ժամանակին քաղաքում աղմուկ հանած Ե. Չարենցի եւ Ա. Տիգրանյանի սիրո պատմությանը: Չարենցը 23 տարեկան էր, Արմենուհին` 32, երբ հանդիպեցին: Արվեստն է եղել նրանց սիրո սկիզբը: Երբ իր «սազով, քամանչով», իր արվեստով Չարենցը ծնրադրեց մի ուրիշ արվեստի առաջ, արեց այն, ինչ չէր հաջողվել արվեստի շողոքորթներին, որ ախ ու վախ էին քաշում տիկնոջ կանոնավոր բանաստեղծական շարքերն ունկնդրելիս: Չարենցը կարողացավ վար բերել նրան
լի գահից, վերջ տալ սուտ կյանքին, պատրանքներին: Հանճարի դիվանագիտությամբ Չարենցը մատուցեց իսկական սեր եւ իսկական արվեստ: Արմենուհուն նվիրեց «Էմալե պրոֆիլը», որը
փորձեցին ջախջախել: Արմենուհի Տիգրանյանի` Չարենցին ուղղված տողերից են` «Իմ սեր, իմ նժույգ անսանձ, կատաղի...»:
«Հերիք է հոգիս ծվատես, բեկես...»:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 7609