Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Պետական վարկային տոմս (государственный кредитный билет)՝ 5 ռուբլի արժողությամբ- դիմերեսի կենտրոնում գրված է՝ «Государственный кредитный билет, Пять рублей», որից վերև Ռուսական կայսրության զինանշանն է պատկերված: Թղթադրամի ներքևի մասում կառավարչի և գանձապահի ստորագրություններն են, որոնցով թղթադրամը վավերացվում է որպես ոսկեդրամին համարժեք: Վերևի աջ ու ձախ և ներքևի կենտրոնական մասերում գրված է «5» թիվը: Դարձերեսի կենտրոնում դարձյալ Ռուսական կայսրության զինանշանն է պատկերված, իսկ չորս անկյուններում՝ «5»:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՌուսաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1909 թ.Չափս՝ 15,9 x 9,9 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 3355-11