Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
ա. Ուղղանկյուն է, շագանակագույն հիմնագույնով: Պատկերված են լեռներ, Վանա լիճը և Ախթամար կղզին: Վերևում գրված է ‹‹IMPORTED FROM THE USSR››, ձախ կողմում՝ ցուցահանդեսներին շահած մրցանակներն են /2 հատ/, աջ կողմում Հայաստանի գերբն է՝ ‹‹АРАРАТ›› գրությամբ: Կենտրոնում կոնյակի անունն է՝ ‹‹ԱԽԹԱՄԱՐ››, ‹‹ARARAT /ARMENIAN BRANDY/ ACHTAMAR››, ‹‹СПИ›› տարբերիչ նշանը, աջ և ձախ կողմերում թնդությունը, տարողությունը, հնեցումը, ներքևում՝ ‹‹MATURED AND BOTTLED FOR ,,SOJUZPLODOIMPORT" MOSCOW››: բ. Կիսալուսնաձև է, կենտրոնում ներքևից շրջանաձև ելուստով, ոսկեգույն եզրաշերտով, շագանակագույն հիմնագույնով: Կենտրոնում՝ Հայաստանի գերբն է՝ ‹‹АРАРАТ›› գրությամբ, աջ և ձախ կողմերում անունն է՝ ‹‹ԱԽԹԱՍԱՐ›› /տպագրական սխալ ‹‹ԱԽԹԱՄԱՐ››/, ‹‹ACHTAMAR››: Զարդանախշված է խաղողի ողկույզներով:
Նյութը՝ թուղթԼայնություն (սմ)՝ ա.12.5, բ.12.5Բարձրություն (սմ)՝ ա.9.5, բ.3.6Նվիրատու՝ Երևանի կոնյակի գործարանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3876/17ա,բ
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-30