Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
ա. Ուղղանկյուն է, հիմնագույնը՝ դեղին, շագանակագույն շերտագոտիով: Վերևում գրված է ‹‹IMPORTED FROM THE USSR››: Զարդանախշված է կետանախշերով, բուսական /խաղողի ողկույզ/ զարդանախշերով: Աջ և ձախ անկյուններում՝ ցուցահանդեսներին շահած մրցանակներն են /6 հատ/: Կենտրոնում կոնյակի անունն է՝ ‹‹ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ››, ‹‹ARARAT /ARMENIAN BRANDY/ JUBYLEE››, աջ և ձախ կողմերում՝ ՍՍՀՄ պետական որակի և ‹‹СПИ›› տարբերիչ նշանները, թնդությունը, տարողությունը, կենտրոնում՝ հնեցումը և ‹‹MATURED AND BOTTLED FOR ,,SOJUZPLODOIMPORT" MOSCOW››:
բ. Կիսալուսնաձև է, կենտրոնում ներքևից շրջանաձև ելուստով, դեղին հիմնագույնով: Կենտրոնում՝ Հայաստանի գերբն է՝ ‹‹АРАРАТ›› գրությամբ, աջ և ձախ կողմերում անունն է՝ ‹‹ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ››, ‹‹JUBYLEE››: Զարդանախշված է խաղողի ողկույզներով:
Նյութը՝ թուղթԼայնություն (սմ)՝ ա.12.5, բ.12.5Բարձրություն (սմ)՝ ա.9.5, բ.3.6Նվիրատու՝ Երևանի կոնյակի գործարանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3876/16ա,բ
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-30