Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Փողային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Պկու
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Փողային նվագարան է, լեզվակային խմբին պատկանող: Նեղ, երկարավուն փայտյա փող է՝ ծայրին եղջյուր: Մունդշտուկը լեզվակով է, լեզվակը պահում է թելը փաթաթած: Մունդշտուկը շարժական է և հագնում է փողին, իսկ եղջյուրը անշարժ է: Փայտե փողն երեսի կողմում ունի 6 ձայնանցք, որոնք բացված են հավասարաչափ հեռավորությամբ: Հակառակ կողմում՝ ունի 1 ձայնանցք: Փողը պզիկին ամրանալու մասում ունի պղնձե երիզ: Աստիճանաբար լայնացող ոսկորից մասը պատրաստված է կենդանու պոզից:
Հեղինակ՝ Ռուբեն Նապոլեոնի ՌուշանյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1980թ.Նյութը՝ փայտ, եղեգն, ոսկորԵրկարություն (սմ)՝ ընդհ.՝ 36, փողի՝ 23, պոզի՝ 8.7Տրամագիծ (սմ)՝ լայն մասը՝ 4.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3265/7
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-73