Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Փողային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Պկու
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պկուն /պզան/ պատկանում է կտրված-լեզվավոր սրինգների ընտանիքին: Այն բաղկացած է 3 մասից՝ եղեգնե պզիկ, փայտյա փողը և պոզը: Եղեգնե մասը հագցվում է փայտե քուղի մեջ, իսկ ծայրին՝ պոզը: Պզիկը ունի կտրված լեզվակ: Փողը երեսի կողմում ունի 8 ձայնահան անցք, որոնք դասավորված են հավասարաչափ: Հակառակ կողմում ունի 1 ձայնահան անցք: Փողի ծայրին ամրացող պոզը կեռ է, քիչ լայնացողև նպաստում է ձայնի հզորությանը: Պոզը մուգ գույն ունի, որը ծայրի մասում սպիտակում է:
Վարպետ՝ Ռուբեն ՌուշանյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1980 թ.Նյութը՝ Փայտ, եղեգն, կոտոշԵրկարություն (սմ)՝ 38,5Տրամագիծ (սմ)՝ 3,5Հայտնաբերման ժամանակը՝ 1981 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3265/4
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-73