Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Պոետիկայի հարցեր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Գորշագույն կազմով, կազմին շրջանաձեւ դաջվածք: Անվանաթերթին հեղինակի ընծայագիրն է. «Եղիշե Չարենցի տուն-թանգարան... 17.4.76»:
Աշխատության մեջ քննարկվում են գեղարվեստական մեթոդների, գրական սեռերի ու տեսակների էությունը, նրանց տարբերակման սկզբունքներն ու չափանիշները, ազգային լեզվի ու պոեզիայի ներքին կապը:
Ժողովածուն բացվում է «Հեղինակի կողմից» առաջաբանով: Ներառում է «Գեղարվեստական մեթոդի էությունը», «Գրական ժանրերի հիմնական չափանիշները», «Լեզու եւ ոտանավոր», «Պոետիկան գործողության մեջ», «Պոետիկան ավանդույթի եւ նորարարության համակարգում» գլուխները: Վերջում հեղինակը անդրադառնում է «Եղիշե Չարենցը եւ Պուշկինի ժառանգությունը» հիմնախնդրին:
Ֆորզացին եւ անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Էդ.ՋրբաշյանՆյութը՝ մոմլաթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1867 526
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖԳ ՀՖ 6069