Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Նկարում պատկերված է 5-րդ. դարի Պողոս-Պետրոս եկեղեցին, որն աչքի է ընկնում կառուցման մեծ վարպետությամբ: Այն կառուցված է սրբատաշ քարերով, տանիքը երկթեք է: Լուսավորությունն իրականացված է երկարավուն նեղ լուսամուտների միջոցով: Նախամուտքն իրենից ներկայացնում է երկհարկ, կամարներով իրար միացող սյունազարդ կառուցվածքով, որի վրա վեր է խոյանում սրածայր վեղարով սյունաշեն զանգակատունը: Հեռանկարում Շահար մզկիթի ուրվանկարն է: Աջից ներքևում՝ Լ. Հակոբյան, 1980 թ:
Հեղինակ՝ Հակոբյան Լևոն Ցոլակի /1922-Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1980 թ.Նյութը՝ թուղթ, ջրաներկՉափս՝ 34 x 49 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 11861-1