Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Կլոր քանդակ/դիմաքանդակ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Տղամարդու գլխաքանդակ է՝ թեք կտրվածքով: Ճիշտ դեմքի օվալով, թավ հոնքերի տակից ներս ընկած աչքերով, մեծ քթով, ամուր սեղմած շուրթերով, խիտ և լայն ընչացքի մազերով: Խոշոր սահուն ձևով է արված ականջախեցին: Մազերը ծոծորակի վրա արված են բարձր ռելիեֆով, ընդհանրացված, իսկ ճակատը՝ հարթ, լայն հարթությունով: Գլխաքանդակը տեղադրված է բարձր խորանարդաձև պատվանդանի վրա:
Հեղինակ՝ Պրեոբրաժենսկայա Ելենա Բորիսովնա 1943 - 2008Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1960-1990Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-225