Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ջեջիմ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ջեջիմը բաղկացած է իրար կարված 4 շերտից։ Նրա վրա երկայնակի ձգվում են ծաղկաշերտեր, որոնց մի մասն ունի սպիտակ, իսկ մյուս մասը՝ ոսկեգույն հիմնագույն։ Զարդաշերտերը լրացված են աստղաձև զարդանախշերով, որոնք իրար հաջորդող կեռանախշերի ու Տ-աձև զարդանախշերի հետ կազմում են երկար շարքեր։ Մեկընդմեջ արված են նաև փոքր հատվածների բաժանված ուղղանկյուններ, որոնք ունեն աստիճանաձև բազմանկյուն հիշեցնող ելուստներ։ Զարդանախշերի համարյա բոլոր դետալները /մասերը/ իրենց հերթին պարունակում են խաչազարդեր։ Զարդաշերտերին հաջորդում են համեմատաբար նեղ մուգ կապույտ գունաշերտեր։ Զարդաշերտերի և գունաշերտերի միջև մուգ շագանակագույն բաժանարար շերտեր կան, որոնք ավելի ցայտուն են դառնում շնորհիվ փոքր Տ-աձև նախշերի։
Լայնություն (սմ)՝ 170Երկարություն (սմ)՝ 222Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Թումանյանի շրջան, գ․ ՇնողՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1889թ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4562
Բաժնեհաշվառանիշ՝
Գ–2503