Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
«Ջրաբերդ» տիպի վիշապագորգ է: Գորգադաշտի կարմիր հիմնագույնի վրա պատկերված է երկու խաչահիմք զարդահորինվածք` կենտրոններում` վարդակներով գեղազարդված: Այս հորինվածքները հարդարված են ելուստավոր ոճավորված վիշապանախշերով: Դաշտի ազատ տարածքը լրացված է կենդանական և բուսական նախշերով:
Գորգն ունի երեք զարդագոտի: Ներքին եզրագոտին գեղազարդված է ատամնավոր եզրանախշով, կենտրոնինը` իրար կցված աստղածաղիկներով, արտաքին զարդագոտին հարդարված է երկրաչափականացված բուսանախշերով: Գորգի ստորին աջ անկյունում կա «ամ» գրությունը:
Լայնություն (սմ)՝ 147Երկարություն (սմ)՝ 230Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6938/104
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3067/104