Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ռեգինա Ղազարյանը լուսանկարվել է այն սենյակի դռան մոտ, ուր 1937-ի դժվար տարում պահել էր Չարենցի ձեռագրերը:
Անդրավարտիքով է, սպիտակ. կարճաթեւ բլուզով , ձեռքերը՝ գրպաններում, ծխախոտը բերանի անկյունում, մազերը՝ հետեւ սանրած:
Դռան մեջտեղում կախված է ինչ-որ հագուստ:
Դարձերեսին մանուշակագույն թանաքով գրած է «Այն դուռը, որը տանում է դեպի Չարենցի ձեռքգրերի պահված սենյակը՝ Փ.Ադամյան N7, 1951- Ռեգինա»:
Ռեգինա Ղազարյանը ծնվել է
1915թ. ապրիլի 17-ին, մահացել է
1999թ. նոյեմբերի 6-ին թաղված է
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա
համայնքի Շահումյանի
կենտրոնական գերեզմանատանը:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
0 427
Հիմնական հաշվառանիշ՝
լ ՀՖ 7337