Սաշա Օգանիզաշվիլին Թեհրանում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարն արված է Թեհրանում և ուղարկված է Թիֆլիս։ Նկարում պատկերված է Ս․ Օգանիզաշվիլին համերգից հետո։ Նա կանգնած է, ձեռքին ոլորած թուղթ է (հավանաբար ծրագիրն է)։ Հագել է եվրոպական բաճկոն՝ ատլասե անգլիական օձիքով, սպիտակ վերնաշապիկով, սպիտակ մետաքսե ժապավենով, բաճկոնի կրծքին մեդալն է ամրացված։ Օգանիզաշվիլին փոստով ուղարկել է Իոսիֆ Սաչալելիին և վրացերեն երկտող հղել։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  9 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թեհրան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  14 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/24 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503