Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է երաժիշտ Սաշա Օգանիզաշվիլին՝ 1930-ական թթ․ Թիֆլիսում։ Նա նստած է, աջ ձեռքը ծնկին, ձախով բռնել է փոքր սազը (սազ-չոնգուր, սազ-թամբուր) և հենել ծնկին։ Մուգ թավշե կովկասյան վերնազգեստով է, մուգ, կանգուն օձիքով վերնաշապիկով, մեջքին համեմատաբար բաց գույնի կտորե գոտի է փաթաթել։ Մազերը կողքի են սանրված, բեղերը լայն են, ուղիղ, դեմքը հանդարտ, գլուխը փոքր-ինչ թեքած։ Սազը սադափանախշ կոթ ունի։
Նյութը՝ լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթԼայնություն (սմ)՝ 12Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1930-ական թթ.Բարձրություն (սմ)՝ 17.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/16
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-503