Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Զուգանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված են երկու հայ տաղանդավոր երաժիշտ՝ Սաշա Օգանիզաշվիլին և Լևոն Կարախանը։ Նրանք նստել են փոքրիկ, ճկած կողերով քանդականախշ բազմոցին, Օգանիզաշվիլին ձեռքը գցել է Կարախանի ուսին։ Օգանիզաշվիլին մուգ գույնի բաճկոնով է, Կարախանը՝ բաց, կանգուն օձիքով։ Երկուսն էլ ոտքերը ոտքերին են գցել։ Երկուսի կրծքին ամրացված են միջազգային մրցույթում շահած մեդալները և բաճկոնի գրպանիկից շղթայով ժամացույց են կրում։ Լևոն Կարախանը (ձախից) ավելի երիտասարդ է։ Օգանիզաշվիլին համեմատաբար տարեց է։ Ձախ ձեռքով բռնել է Կարախանի արմունկը։
Լայնություն (սմ)՝ 17Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԲաքուՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920-ական թթ.Բարձրություն (սմ)՝ 11.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/18
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-503