Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Տարողություններ և պահոցներ
Տեսակ/ժանր՝
Սափոր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ունի սև փայլեցված արտաքին մակերես, հարթ հատակ, ուռուցիկ իրան, բարձր վիզ, դուրս փռված շուրթ: Աղեղնաձև կանթը միանում է շրթից ուսին: Իրանի ուռուցիկ մասում արված է 1 ակոսագոտի, իսկ ուսերի վերին մասում՝ 2 շարք հորիզոնական ակոսագոտիների արանքում, արված է 2 շարք հատիկաշար: Իրանի վերին մասը զարդարված է ներս սեղմամբ արված ուղղահայաց լայն գծերով:
Հայտնաբերման վայրը՝ Շիրակավան, N 12 դամբարանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ մ.թ.ա. IX-VIII դդ.Նկարագրություն՝ Պեղումների ղեկավար՝ Ռ. ԹորոսյանՀայտնաբերման ժամանակը՝ 1977թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
265/106
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-5