Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Գինու աման Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է կավից, ունի դարչնագույն երանգ: Ունի գնդաձև իրան, աստիճանաբար նեղացող երկար վիզ, դուրս փռված շուրթ: Կանթը ուսի վրա է. Իրանի միջնամասը զարդարված է քառակի կետազարդ գծերից կազմված եռանկյունիներով: Պարանոցը զարդարված է մանր գծիկներով. Շուրթի եզրը ջարդված է, իրանը ծածկված է պատինայի հաստ շերտով; Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա.9-8-րդ դարեր Նյութը՝  Կավ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-3488 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-1083