Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Գինու աման Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է կավից, ունի կարմրա-դարչնագույն երանգ, կլոր նստուկ: Ունի գնդաձև իրան, աստիճանաբար նեղացող երկար վիզ, դուրս փռված շուրթ: Վզի վրա կան շրջանակենտրոն ակոսներ: Վզի կեսը ջարդված է: Պարանոցի ստորի մասը զարդարված է կաթիլանման կետանախշերով: Վերից վար ցորենի հասկանախշեր են պատկերված: Իրանը ծածկված է պատինայի հաստ շերտով: Միջնամասում կոտրված կանթի երեք ելուստ կա: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Հայտնաբերման վայրը՝  Կապան, գ.Նորաշենիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա. 9-8-րդ դարեր Նյութը՝  Կավ Հայտնաբերման ժամանակը՝  1982 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-3812 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-1140