Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սափոր սև , ելուստաձև, աղեղնաձև կանթով, սև մասամբ փայլեցված; իրանը գնդաձև, վիզը երկար, ներճկված, շուրթը շեփորաձև; Կանթը սկսվում է շուրթից իջնում իրանի վերին մասին; Կանթի վրա արված է աստիճանաձև զարդանախշ; Իրանի կենտրոնով անցնում են բազմաշարք հորիզոնական ակոսագծեր, իսկ իրանը և վիզը ամբողջությամբ զարդարված են ուղղահայաց և թեք փայլանախշ գծերով, որոնք կազմում են եռանկյունիների շարք ;Հատակը բացակայում է: Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Արին բերդ միջնաբերդ, Խալդի տաճար Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8 -7 դար Հայտնաբերման ժամանակը՝  2012թ սիստեմատիկ պեղումներից Տրամագիծ (սմ)՝  Բ.տր -10,5 Բարձրություն (սմ)՝  Պահպ. մասի բարձ. - 31 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  445 Բաժնեհաշվառանիշ՝  185/100