Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սափոր՝ սևամոխրագույն մակերեսով, աղեղնաձև կանթով, վերականգնված բեկորներից և ամրակայված, շուրթը կոտրված: Անոթն ունի գնդաձև իրան, ցածր գլանաձև պարանոց, բարակ դեպի դուրս ծալվող շուրթ, նեղ հատակ: Իրանի վերին հատվածը հարդարված է փորագիր գծազարդերից, հորիզոնական ակոսներից և նեղ ժապավենաձև փայլանախշերից կազմված զարդապատկերներով: Տրամագիծ (սմ)՝  8,2 Բարձրություն (սմ)՝  26,5 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Լոռի Բերդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք. ա. VII-VIդդ․ Հայտնաբերման ժամանակը՝  1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Հ 3183/148