Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Տարողություններ և պահոցներ
Տեսակ/ժանր՝
Սափոր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գորշ գույնի, կտրվածքում բարակ, դեպի դուրս թեքված գոգավոր շրթով, նեղ տրամագիծ ունեցող ոչ բարձր վզով, թեք ուսով, ձվաձև իրանով, լայն հատակով: Ունի մեկ գլանաձև բռնակ, որն սկիզբ է առնում պսակից և միանում ուսին: Ուսի վրա առկա են շուրջակի ձգվող երկու զուգահեռ լայն ակոսներ: Դրանցից ներքև կան կոկման եղանակով ստացված մինչև իրանի կեսը ձգվող թեք բազմաթիվ գծեր:
Տրամագիծ (սմ)՝ շրթի տր.`6, հատակի տր.` 8Բարձրություն (սմ)՝ 18,5Նյութը՝ կավՀայտնաբերման վայրը՝ ԻջևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ մ.թ.ա. XΙ - X դդ.Հայտնաբերման ժամանակը՝ 2007թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8302 / 45
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-153