Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սափոր, դարչնագույն, փայլեցրած: Մասամբ գորշ, մասսիվ անկանոն հատակով, գնդաձև իրանով, կարճ վզով, դուրս լայնացող շուրթով։ Իրանի վերին մասով անցնում է բազմաթիվ անկանոն հորիզոնական ակոսներ, որոնցից վերև պահպանվել է ուղղահայաց փայլանախշ գծերի հետքերը: Տրամագիծ (սմ)՝  Հ.-11,5, բ.- 12 Բարձրություն (սմ)՝  22,5 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Գեղարքունիքի մարզ գ. Շողակաթ /Շորժա/ Արտանիշ, 29 դամբարանադաշտ 1 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8-6 դար Հայտնաբերման ժամանակը՝  2019թ. սիստեմատիկ պեղումներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  526 Բաժնեհաշվառանիշ՝  266/3