Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Տարողություններ և պահոցներ
Տեսակ/ժանր՝
Սափոր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դեղնավուն, մանրահատիկ կավից, հարթ, օղակաձև, արտահայտված նստուկով, գնդաձև, դեպի նստուկը նեղացող իրանով: Վիզը նեղ է, պսակը՝ նուրբ, բարակ, դեպի դուրս փռված: Կանթը վզի տակից միանում է իրանին: Վզի (թերի) շուրջը փորագրությամբ լայն և մանր կետիկներով զուգահեռ զարդագոտի է արվել: Իրանի փայլաներկված մակերեսին ալիքավոր գծապատկեր կա:
Բարձրություն (սմ)՝ 15.6Նյութը՝ կավՀայտնաբերման վայրը՝ Դվին, Միջնաբերդ, №1 տեղամասի բակ, №2 հորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ X-XI դդ.Նկարագրություն՝ Պեղումների ղեկավար՝ Կ. ՂաֆադարյանՀայտնաբերման ժամանակը՝ 1958թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1289/130
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-54