Սեղանի ծածկոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Կտորեղեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ձեռագործի կենտրոնում M (լատիներեն) տառն է՝ տերևներով զարդարված, որի շուրջը ծաղկաշղթա է: Ծածկոցի եզրաշերտին ասեղնագործված են ծաղիկներ: Եզրերն ալիքաձև են: Օգտագործված են բամբակյա և մետաքսյա սպիտակ թելեր: Ծածկոցը կտրատովի է, ասեղնագործված թեք հարթակարով: Ծաղիկների առէջները՝ ռոկոկո կարով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիրիա, Հալեպ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Նյութը՝  Գործվածք Չափս՝  58 x 58 սմ Նվիրատու՝  Կ. Չիթպաշյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17194