Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է 92-ամյա Սիմա Ղարիբյանը /ծնվել է 1892թ․/, որը 1915թ․ Մուսա լեռան ինքնապաշտպանության մասնակից է։ Լուսանկարի ներքևի մասում ուղղանկյան ձև ունեցող շրջանակի մեջ նշված են /ռուսերեն/ լուսանկարչատան համարը, լուսանկարչի ազգանունը և այն քաղաքի անունը, որտեղ նա լուսանկարվել է։ Լուսանկարի մյուս կողմում ձեռագիր գրված է ինքնապաշտպանության այդ մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թվականը և այն հասցեն, որտեղ նա բնակվել է /Լենինական, Գերցենի 68/։
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 8.5Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԼենինականԲարձրություն (սմ)՝ 13.8Նվիրատու՝ Սիմա Հովհաննեսի ՂարիբյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5717
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-358