Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Երաժշտական ստեղծագործություններ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ա.Խաչատրյանի Առաջին սիմֆոնիայի պարտիտուրն է՝ կոմպոզիտորի ստեղծագործությունների 24 հատորանոց լրիվ հավաքածուից առաջին հատորը, որը հրատարակվել է «Музыка» հրատարակչությունում՝ կոմպոզիտորի 80-ամյակի կապակցությամբ: Առաջին սիմֆոնիան Խաչատրյանը գրել է 1934թ-ին, որը նվիրված էր Հայաստանում սովետական իշխանության հաստատման 15-ամյակին և այն հանդիսանում է նրա դիպլոմային աշխատանքը՝ կոնսերվատորիան ավարտելիս, որտեղ սովորում էր ականավոր սովետական կոմպոզիտոր Ն.Մյասկովսկու դասարանում: Տուն-թանգարանում պահպանվում է սիմֆոնիայի կլավիրի ձեռագիրը: 1935թ-ի ապրիլի 23-ին սիմֆոնիան առաջին անգամ կատարվել է Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում՝ հունգարացի հայտնի դիրիժոր Էուգեն Սենկարի ղեկավարությամբ, իսկ Լենինգրադում՝ 1936թ-ին Վիեննայի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր՝ Ֆրից Շտիդրին: Զետեղված է նաև Ա.Խաչատրյանի դիմանկարը:
Հեղինակ՝ Ա. ԽաչատրյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՄոսկվաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1984թ.Նյութը՝ Թուղթ, տպագիրՆվիրատու՝ Երևանի գրապալատիցթերթ՝ 136Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1793
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-1911