Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Սեղանի սպասք
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Սիֆոն «Դվին» վեց բաժակներով- սիֆոնի նստուկի շրջանաձև մակերեսին հայերեն, ռուսերեն, անգլերեն գլխատառերով գրված է «Երևան» բառը, Մասիս սարի, խաղողի վազի պատկերներ, ինչպես նաև՝ ՀԹԸ Գեղարվեստա-արտադրական կոմբինատի տարբերանշանը: Ուռուցիկ, տափակավուն, կանաչակարմրավուն իրանի կենտրոնից բարձրացող, դեպի վեր նեղացող գլանաձև վզիկին ամրացված է սև շրջանաձև, պլաստմասսե ներդիր, որից դուրս է գալիս մետաղական ծորակը, որից վերև առկա է թափանցիկ ապակե հատված՝ վրան ներսի զսպանակով կառավարվող վերջավորությամբ, որի վրա փակցված է եզրերը ալիքաձև կտրվածքով, կենտրոնում՝ «Դվին» գրությամբ պիտակ: Բաժակները ձագարաձև նստուկով են, շուրթը ուղիղ կտրվածքով, կիսագնդաձև իրանով:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Երևան, Երևանի ՀԹԸ գեղարվեստա-արտադրական կոմբինատՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1960-ական թթ.Նյութը՝ մետաղՉափս՝ բաժակ՝ 3,6 x 6,1 սմԲարձրություն (սմ)՝ սիֆոն՝ 30,3 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17838-1-7