Սկահակ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սկահակ՝ գոգավոր հատակով, գնդաձև իրանով, փոքր-ինչ դեպի վեր թեքված, նեղ, սուր շուրթով: Երկու հանդիպակած կողմերում առյուծների գլուխներով, որոնց երախներում ամրացված օղակները ծառայում են որպես բռնակներ: Սկահակը տերևազարդ , ոճավորված նստուկին ամրացված է մեկ խոշոր հեղյուսով: Սկահակը պատկանել է ՀՀ ժողովրդական նկարիչ-քանդակագործ Խ. Իսկանդարյանի ծնողներին, որոնք հնաբնակ երևանցիներ էին: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ Նյութը՝  պղինձ (կարմիր, դեղին) Լայնություն (սմ)՝  15 սմ Բարձրություն (սմ)՝  10 սմ Նվիրատու՝  Խ. Իսկանդարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17658-7