Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Խոհանոցային սպասք
Տեսակ/ժանր՝
Սկուտեղ
Թանգարան՝ Փայտարվեստի թանգարանՆկարագրություն ՝
Ավանդական խոնչայատիպ սկուտեղ է, որի կենտրոնական մասը խորացված է, իսկ եզրային դաշտերը կատարում են բռնակի դեր և հատակի հետ զուգահեռ են:
Զարդային հորինվածքը հատակի վրա բաղկացած է յոթ վարդյակից, որոնցից մեկը կենտրոնում է և հավերժության նշանով, իսկ մնացած վեց վարդյակները բաղկացած են եռանկյունիներից և ծաղկաթերթիկներից: Հատակի դաշտը երիզված է եռանկյունիներից բաղկացած չընդհատվող ժապավենով: Եզրային դաշտերի վրա հինգական վարդյակներ են, որոնցից կենտրոնականները հավերժության նշանով են, իսկ մնացածը՝ ծաղկաթերթիկներով և եռանկյունիներով: Շրջերեսին սկուտեղն ունի ՝ հեղինակի անուն-ազգանուն-հայրանունով կամարաձև արձանագրություն, որի տակ հեղինակի անվան սկզբնատառերով և կատարման թվականով արձանագրություն է:
Հեղինակ՝ Արմեն ԽաչատրյանՆյութը՝ փայտ՝ հաճարենիՉափս՝ 45 x 24 x 3սմՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՓԹ
Հիմնական հաշվառանիշ՝
882