Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Սմբատ Շահազիզեանի երեսնամեայ յոբելեանը (1862-1892)
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Խմբագրեց Ա. Ծատուրեան. Սմբատ Շահազիզեանի երեսնամեայ յոբելեանը (1862-1892). Հրատարակութիւն Յովհաննէս Տէր-Յակոբեանի. - Մոսկուա, 1894, տպարան Ք. Բարխուդարեանի: Շապիկը բաց մոխրագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Կռնակին նույնպես տպագրված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 130-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջեր 5-8, 23, 46 կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Գրքում կա 2 թերթ սև-սպիտակ դիմանկար՝ Սմբատ Շահազիզյանի, նաև մեկ գունավոր նկար: Կազմերեսները խունացած են, կռնակը՝ մասամբ մաշված:
Կազմող՝ Ծատուրյան Ալ.Էջ՝ 130, 3 թ. նկ.Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1894Լայնություն (սմ)՝ 17Երկարություն (սմ)՝ 25,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/92