Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ինքնակենսագրություն
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սողոմոն /Սերգեյ/ Սողոմոնյանը ծնվել է 1894թ. գորգավաճառի ընտանիքում: Սկզբնական կրթությունը` Կարսի քաղաքային դպրոցում, ապա Ռեալական ուսումնարանում /1903-1909թթ/: 1918թ մեկնել է Մայկոպ: 1921թ. եղել է կոմերիտմիության քարտուղարի տեղակալ նաև կարմիր բանակի շարքերում:1921-27թթ. ուսանել, այնուհետև դասախոսել Արևելքի աշխատավորների համալսարանում: 1927-29թթ
գործուղվել Չինաստանի աշխատավորների համալսարան: 1929-1935թթ Մոսկվայում եղել է ասպիրանտ, գիտաշխատող, ամբիոնի վարիչ ԽՍՀՄ
տնտեսագիտական քաղաքականության գծով: 1935-38թթ. աշխատել է ԻԺԵՒՍԿԻ համար 180 գործարանում պլանա- արտադրական բաժնի պետ,1938-45թթ Մոսկվայում մեքենաշինության բնագավառում: Մահացել է 1945թ. հուլիսի 6-ին:
Ունի երկու զավակ` Բորիս Սողոմոնյան/1934-2002 /եւ Եգոր Սողոմոնյան 1937թ:
Նախավերջի էջին ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 7865