Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սեւի եւ դեղինի համադրությամբ կազմին Ս.Նազարյանի «Կոչ» քանդակագործական կոմպոզիցիայի տպագրությունն է: 18-րդ էջին հաջորդում է մոնոխրոմ ներդիր՝ Բաբկեն Ներսիսյանը՝ Չարենցի խոսքով («Դեպի ապագան» բեմադրության մեջ):
17-րդ էջին Լեւոն Հախվերդյանի «Բաբկեն Ներսիսյանը՝ Չարենցի խոսքով» հոդվածն է: Բեմադրության մեջ մի պերսոնաժ կոչվում է «Հեղինակ՝ մարտիկ եւ քաղաքացի»: Նա պետք է դիտվի ոչ իբրեւ Ե.Չարենց: Սակայն հանդիսատեսը Բ.Ներսիսյանին այստեղ ճանաչում է իբրեւ Չարենց: Հեղինակը հանգամանորեն վերլուծում է դերասանի՝ մարմնավորումը կերպարի:
Ստեղծագործությունը Չարենցը գրել է 1920թ.: Առաջին անգամ տպագրվել է «Բոլորին, բոլորին, բոլորին» գրքույկում:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1961Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1056 63
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2244