«Սովետական գրականություն» N8

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կանաչ կազմին Ռ.Ադալյանի «Աղջկա դիմանկար»-ի վերատպությունն է: «Հոբելյաական տարեթվեր» բաժնում Հակոբ Հակոբյանի «Գյոթե եւ Չարենց» հոդվածն է (էջ 126): Գրախոսը անդրադառնում է 30-ական թթ. Չարենցի՝ գյոթեի հետ գրական կապին: 1933թ. Չարենցը կատարում է 7 թարգմանություն Գյոթեից: Չարենցի պոեզիայում կան գծեր, որոնք անմիջականորեն հիշեցնում են Գյոթեին: Դրանք հոգեկան հարազատության արտահայտություն են: Հեղինակն անդրադառնում է Գյոթեի «Անցորդի գիշերային երգը» բանաստեղծության Չարենցի թարգմանած 3 տարբերակներին: III տարբերակում ընդգծված է գործի թախծոտ ու խոր փիլիսոփայությունը. «Գագաթներին իջել է անդորր: Կատարների միջեւ այն չես զգոում դու...»: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1503 266 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4174