Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում Ս.Խանզադյանը «Մեր զինակիցները» հոդվածում ներկայացնում է պատառիկներ՝ «Երեք տարի 291 օր» բազմաճակատային օրագրից: «Երկիր Նաիրի»-1942» խորագրով գրառումներում հեղինակը ներկայացնում է վաշտի առօրյան, տառապալից օրեր:
Մի օր Ս.Խանզադյանը գնում է գրադարան՝ գիրք վերցնելու: Գրքերի դարակում աչքին է ընկնում Չարենցի «Երկիր Նաիրին» ռուսերեն: Մի պահ վարանում է, գլուխն ինքն իրեն թեքվում է Չարենցին համբուրելու: Հայաստանի ոչ մի գրադարանում Չարենց չկար: Գրադարանավարուհին տեսնում է տղայի զարմանքը և հարցնում, թե նա արդյոք հա՞յ է: Ապա լավ արտահայտվում է Չարենցի գործերի վերաբերյալ, ասելով, որ կարդացել է նրա «Ստրանա Նաիրին»: «Դուք փոքր ազգ եք, բայց ահա թե ինչ մեծ գրող ունեք: Ինչպե՞ս է Չարենցը, երևի հիմա նա էլ ռազմաճակատո՞ւմ է» հարցրել է գրադարանավարուհին:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
227 61
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ192