Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակի եւ գորշագույնի համադրությամբ ամսագիր:
«Ուսուցչի ինքնակրթության համար» բաժնում Մ. Մազմանյանի եւ Ա. Չարենցի «Հոգեբանական դիտողություններ Չարենցի ստեղծագործության վերաբերյալ» հոդվածն է /սկիզբը՝ «Սով. մանկավարժի» 1973թ. N 7-ում/: Հեղինակները անդրադառնում են այն խնդրին, թե ինչպիսի՞ գրքեր է գերադասել Չարենցը ընթերցել եւ ինչ նկատառոմներից ելնելով: Չարենցը հատուկ հետաաքրքրություն ուներ Արեւելքի նկատմամբ, զբաղեցնում էր հոգեբանական նորագույն գրականության ուսումնասիրությամբ, ընթերցում մարդագիտական գրքեր, որոնք վերաբերում են գիտակցվածի եւ չգիտակցվածի պրոբլեմին, անբացատրելին եւ բացատրելին, կամածին եւ բնազդային: Դիմում էր ֆրեյդին: Չարենցը հետաքրքրվում էր նաեւ գենետիկ սոցոլոգիային վերաբերող պրոբլեմներով: Ներկայացվում է «Պոեմ անվերանագիր»-ը /1937թ./, որը կապվում է Ֆրեյդի «Երազների մասին» երկի հետ: Ուսումնասիրել է գերմանական փիլիսոփայություն՝ Նիցշե: Մեջբերվում է «Աշուն է նստել սեղանիս...» երկը /1928/: Հեղինակները անդրադառնում են իտալացի հոգեբույժ Ցեզարո Լոմբրոզոյի «Հանճար եւ խելագարություն» գրքին:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1961 341
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 4848