Սովետահայ կերպարվեստի նշանավոր վարպետը [Մահախոսակա...
Սովետահայ կերպարվեստի նշանավոր վարպետը [Մահախոսական և հոդվածներ, նվիրված Ե. Քոչարին/]
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Հոդված
Թանգարան՝ Երվանդ Քոչարի թանգարանՆկարագրություն ՝
Թերթ (ամբողջական՝ 4 հատ)՝ «Սովետական Հայաստան». -1979. - 25 հունվարի. - էջ 3; 2 լուս., 2 վերատպ.: Մահախոսական՝ «Երվանդ Սիմոնի Քոչար» խորագրով: «Սովետահայ կերպարվեստի նշանավոր վարպետը» խորագրի ներքո զետեղված են՝ Ալեքսանդր Կամենսկու «Իր հոգու հարստությամբ»; Լեոնիդ Վոլինսկու «Կա մեծ արվեստ»; Վահան Հարությունյանի «Ծանր կորուստ», Տիգրան Մանսուրյանի «Հրաշք էր կերտում Դավթի տեսքով»; Մհեր Աբեղյանի «Նա փառաբանեց կյանքը և մարդուն»; Ալեքսանդր Դիմշիցի «Հիացած մարդկային գեղեցկությամբ» հոդվածները և 2 վերատպություն՝ «Զամբյուղով աղջիկը» և «Սլավոնական մեղեդի»: Չորսն էլ խունացած են, տեղ-տեղ եզրերին մանր պատռվածքներ: 2559/1431/4-ի 2 թերթի ծալքի մոտ հատվածում նույն խոշոր պատռվածքը՝ ձգվող ստորին հատվածից մինչև թերթի կեսը, բացակայող մոտավորապես 13,5 x 10 սմ հատվածով: Կան նաև կեղտաբծեր: Արխիվային համար 1523:
Հեղինակ՝ Կամենսկի Ա., Վոլինսկի Լ., Հարությունյան Վ., Մանսուրյան Տ., Աբեղյան Մ., Դիմշից Ա.Նյութը՝ ԹուղթՉափս՝ 59,5 x 42Էջ՝ Հոդվածը՝ 3Նվիրատու՝ Մանիկ Մկրտչյան-ՔոչարԱրտադրողի անվանումը՝ ՀԿԿ Կենտրոնական կոմիտե, ՀՍՍՀ Գերագույն սովետ և Մինիստրների խորհուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1979Տպարան՝ ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության տպարանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵՔԹ-2559
Բաժնեհաշվառանիշ՝
Փ.Ֆ. - 1431/1-4