Ստորագրություն կաթուղիկե Էջմիածնի և հինգ գավառացն...
Ստորագրություն կաթուղիկե Էջմիածնի և հինգ գավառացն Արարատա: Հատոր երկրորդ.
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ: Հատոր երկրորդ.
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Աշխատասիրութեամբ Յովհաննու եպիսկոպոսի Շահխաթունեանց Շահրիարցւոյ միաբանի սրբոյ Էջմիածնի. Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ: Հատոր երկրորդ. Տպագրեալ հրամանաւ վեհափառ կաթուղիկոսի ամ.Հայոց Յովհաննու Կարբեցւոյ և զանազան նշանակիր Տերութեանն Ռուսաց. - 'Ի Ս. Կաթուղիկէ Էջմիածին, 1842: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մանանեխագույն ու սև-բալագույն մարմարե մակատեսքով կաշվով: Կռնակի վերևի ու ներքևի մասերում սոսնձված են կանաչ ուղղանկյունաձև կաշվե հատվածներ, որոնց վրա սև տառերով դրոշմված են վերնագիրն ու հատորը: Էջերի եզրերը պատված են կապտավուն մանր պուտերով ներկաշերտով: Գրքում առանձին 3 թերթերի վրա տպագրված են ցուցակներ: Կազմը և կռնակը խունացած ու թեթևակի մաշված են, կռնակն անջատվում է գրքից, տիտղոսաթերթը և 1-4 էջերը բացակայում են, վերջին էջերին կան սնկահետքեր:
Հեղինակ՝ Շահխաթունյան Հ.Էջ՝ 409, 3 թ. ցուցակՆյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1842Լայնություն (սմ)՝ 15Երկարություն (սմ)՝ 21,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/261-4