Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Սրբապատկերում Քրիստոսի դիմապատկերն է բաց կապույտ ֆոնի վրա: Գլուխը պսակում է ոսկեզօծ լուսապսակը, որի վերին կենտրոնական մասը դուրս է անցնում տապանից: Լուսապսակը եզրագծված է կարմիրով արված շրջանագծով, որին հատվում են կարմիրով արված ուղղահայաց և հորիզոնական գծերը: Քրիստոսի ձեռքին Ավետարանն է: Տապանի վերին երկու անկյուններում նշված է Հիսուս Քրիստոս, իսկ կենտրոնից քիչ վերև ռուսերեն հին ուղղագրությամբ «Քրիստոս Ամենափրկիչ»:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՌուսաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ. դարի վերջՆյութը՝ Տախտակ, տեմպերա, ոսկեջուր, տապանՉափս՝ 44 x 37,5 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 16271