Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Սրբիչ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սրբիչը ուղղանկյունաձև է, կարված սպիտակ բամբակյա կտորից: Մի եզրում թելքաշ տեխնիկայով ծոպեր են արված: Նույն եզրում սև և կարմիր թելերով ասեղնագործված են երեք շրջանակ ալիքավոր եզրերով: Մեջտեղի շրջանակի եզրում ոճավորված ծաղկանախշեր են գործված: Եզրի երկու շրջանակները կարմիր են, իսկ կենտրոնինը սև: Սև շրջանակի ֆոնի վրա սև թելերով ասեղնագործված է փարթամ, երկար մազերով կնոջ կիսադեմ: Կնոջ գլխին սաղավարտանման գլխարկ է, ճակատին եռաթերթ զարդ և տերևներ, իսկ ականջամասերում անիվ պատկերով զարդ : Գործված է օղակար և ցողունակար տեխնիկայով:
Հեղինակ՝ Շուշանիկ ԱրաքսյանԼայնություն (սմ)՝ 40Երկարություն (սմ)՝ 100Նյութը՝ բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1930-ական թթ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-10/1