Սրճաղաց

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սուրճի պարագաներ Տեսակ/ժանր՝  Սրճաղաց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սրճաղաց- գլանաձև իրանով, հարթ հատակով, ելուստավոր գնդաձև գլխիկով աղաց է, կենտրոնից բացվելով բաժանվում է 2 հավասար մասերի. ստորին մասը սնամեջ է՝ այստեղ թափվում է աղունը, վերևի մասի մեջ տեղադրված է աղացող մեխանիզմը: Գլխիկի կենտրոնում կլոր անցքից դուրս է գալիս մետաղե ձող, որին հագնում է աղացի ոճավորված բռնակը, որի եզրին գամով դեպի վեր ամրացված է փոքրիկ, սնկաձև գլխիկը: Մակերեսը զարդանախշված է գծանախշերի զարդագոտիներով: Աղացի հատակին դրվագված է. «8 руб»: Տրամագիծ (սմ)՝  4,5 սմ Բարձրություն (սմ)՝  21,5 սմ Նյութը՝  երկաթ, արույր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Երկարություն (սմ)՝  բնակ՝ 12,5 սմ Նվիրատու՝  Համբարձում Իգիթյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17746-4