Սրճաղաց

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սուրճի պարագաներ Տեսակ/ժանր՝  Սրճաղաց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սրճաղաց- հիմքը քառանիստ, փայտե տուփ է, որի մի կողմը, ներքևի մասում, սնամեջ է, որին հարմարեցված է քառանկյան տեսքով փոքրիկ, ուղղանկյուն դարակը, վերջինիս կենտրոնում կա օղակաձև բռնակ: Երկաթե վերնամասն ունի շրջանաձև, դուրս ցցված նստուկ, դեպի բերանը լայնացող, ուռուցիկ, թասաձև իրան, տափակ, նեղ, դուրս թեքված շուրթ: Մեխանիզմը աշխատեցնում է հորիզոնական, ձևավոր, փայտե վերջնամաս ունեցող, ծաղկազարդ, «1854 թ.» մակագրությամբ բռնակը: Նյութը՝  պղինձ, փայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1854 թ. Չափս՝  22 x 15 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2141